Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՀԱՕԿ նախագահը ողջույնի խոսք է հղել հայ օլիմպիականներին

ՀԱՕԿ նախագահը ողջույնի խոսք է հղել հայ օլիմպիականներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ողջույնի խոսք է հղել հայ օլիմպիակններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժնից, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ մարզիկներ, մարզիչներ,

Դուք լավ եք գիտակցում օլիմպիական խաղերում հաղթանակ տանելու կարևորությունը: Կասկածից վեր է,որ Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկելիք ամառային օլիմպիական մարզահանդեսում հաջող մրցելույթներով բարձր կպահեք Հայաստանի սպորտի պատիվը:

Մեր հանդիպումների ընթացքում դուք, որ ներկայացնում եք տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներ, խոստացաք առավելագույն քանակով օլիմպիական ուղեգրեր ձեռք բերել: Դուք կատարեցիք ձեր խոսքը: Մնում է կատարեք նաև մեդալներ նվաճելու ձեր խոստումը և արժանապատիվ ելույթներ ունենաք «Ռիո -2016 » -ի օլիմպիական խաղերում: Մարզաշխարհի հարգարժան ներկայացուցիչնե՛ր, դուք մշտապես ցուցադրել եք ձեր ունակությունները, հաղթանակներ եք տարել և աշխարհի տարբեր անկյուններում նպաստել եք մեր հայրենիքի ճանաչմանն ու հեղինակության բարձրացմանը: Հավատում ու վստահում եմ ձեզ, բարձր եմ գնահատում ձեր հմտություններն ու կարողությունները, ձեր հայրենասիրական ոգին, քանզի անձամբ եմ ճանաչում յուրաքանչյուրիդ: Վստահ եմ՝ հուսախաբ չեք անի հեռավոր Բրազիլիայում: Ուշադրությամբ հետևելու եմ ձեր բոլոր ելույթներին: Ցանկանում եմ հաջող մեկնարկ և հաղթական ավարտ հերթական ` 31-րդ Օլիմպիական խաղերում: Աստված պահապան բոլորիդ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am