Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Զինված խմբի երկու վիրավոր անդամները «Էրեբունի» հիվանդանոցում են

Զինված խմբի երկու վիրավոր անդամները «Էրեբունի» հիվանդանոցում են

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիականության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներից երկուսը վիրավոր են և գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից` նշելով, որ նրանք վիրավորվել են հուլիսի լույս 26-ի գիշերը, վնասվել են նրանց ոտքերը: Նրանց առողջական վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են:  

Ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել զինված խմբի անունից` տեղեկացնելով, որ գնդի տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Ոտքերից վիրավորվել են խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ առավոտյան ժամը 7-ի սահմաններում քաղաքացի Արթուր Սարգսյանը իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սնունդով և, ճեղքելով ոստիկանական պատնեշը, հասել գնդի մուտքի մոտ:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով  պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում ազատ են արձակել բոլոր պատանդներին, իսկ վերջին չորս ոստիկաններին, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին ազատ են արձակել հուլիսի 23-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am