Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքում այրել է երրորդ ավտոմեքենան

Զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքում այրել է երրորդ ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի տարածքում երրորդ ավտոմեքենան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Այս պահին երրորդ մեքենան է այրվում»,- գրել է Ահարոնյանը:

Քիչ առաջ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ զինված խումբն այրել էր նաև գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը: «Նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար: Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը»,- գրել էր նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am