Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգը կամրապնդի ՀՀ ֆինասնական համակարգի կայունությունը

«ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգը կամրապնդի ՀՀ ֆինասնական համակարգի կայունությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը ամրապնդելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնամուխ է ե ղել ՀՀ-ում «ԱՐՈՒՍ» անվամբ դրամական փոխանցումների միասնական համակարգի ստեղծմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կառույցը իրականացրել է ձեռնարկը, կարևորելով դրամական փոխանցումների դերը ՀՀ ֆինանսական շուկայում և հաշվի առնելով արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերով աշխատելու ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ:

Համաձայն ԿԲ հաղորդագրության` մի շարք ԶԼՄ-ների միջոցով որոշ փորձագետներ տեսակետներ են հայտնել «ԱՐՈՒՍ» համակարգի վերաբերյալ, որոնք, ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, թերի են կամ միտումնավոր մոլորեցնող և խեղաթյուրում են համակարգի ստեղծման հիմնական նպատակը: Կարծիքը, որ համակարգի ներդրումը «կսահմանափակի շուկայում մրցակցությունը, քանի որ բոլոր սակագները և վճարման ժամկետները կվերահսկվեն մեկ համակարգի միջոցով», անհիմն է և կարող է սխալ ազդակ հանդիսանալ շուկայի համար: Իրականում «ԱՐՈՒՍ» համակարգի ստեղծումը ԿԲ և առևտրային բանկերի համատեղ մտահաղացման արդյունք է: Նախատեսվում է, որ այն.

-միասնական հարթակի հիման վրա և տարբեր գործիքների կիրառման հնարավորությամբ ապագայում կդառնա մանրածախ վճարումների միասնական համակարգ, որը հիմքում ունենալով մասնակիցների ազատ մրցակցության ապահովման սկզբունքը, կապահովի  սպառողներին էժան և որակյալ ծառայություններ,

-կբացառի ներկայում ՀՀ դրամական փոխանցումների շուկային սպառնացող առանձին արտասահմանյան համակարգի կողմից գերիշխող և թելադրող դիրք ունենալու վտանգը,

-կբարձրացնի անվտանգությունը և արդյունավետությունը (անվտանգության միասնական չափորոշիչների կիրառման միջոցով),

-կստեղծի բարենպաստ պայմաններ և կկրճատի դրամական փոխանցումների շուկայի մասնակիցների և սպառողների ընթացիկ ծախսերը (լայն ենթակառուցվածքի հասանելիության հաշվին),

-կսահմանափակի արտասահմանյան համակարգի օպերատորների անվճարունակության/սնանկության կամ տվյալ երկրի կարգավորող մարմնի կողմից համակարգերի օպերատորներին սնանկ ճանաչելու կամ գործունեությունը դադարեցնելու դեպքում չվճարման ռիսկը՝ համարժեք ապահովվածության մեխանիզմներ կիրառելու միջոցով և կբարձրացնի հանրության վստահությունը:

Համակարգում ամրագրված միասնական սակագնային քաղաքականության սկզբունքը չի ենթադրում սակագների թելադրում, ինչպես մեկնաբանվում է լրատվամիջոցներից մեկում: Նախատեսվում է, որ այդ քաղաքականությունը ուղղված է լինելու հավասար մրցակցային պայմանների ապահովման միջոցով և մասշտաբի էֆեկտի հաշվին դրամական փոխանցումների շուկայում առկա սակագների նվազեցմանը, քանի որ նույն տեսակի ծառայությունը հասանելի կլինի միասնական համակարգի ներքո, և սպառողը հնարավորություն կունենա ընտրելու իրեն առավել հարմար և մատչելի փոխանցման տարբերակ:

Լրատվամիջոցներում արտահայտված մեկ այլ մտավախությունը, որ «չափից դուրս վերահսկողությունը կարող է խոչընդոտել արտասահմանյան համակարգերի  մուտքը շուկա», նույնպես անհիմն է: Հակառակը՝ «ԱՐՈՒՍ» համակարգի ներդրումը կհեշտացնի արտասահմանյան համակարգերի մուտքը հայաստանյան շուկա, քանի որ ինչպես ՀՀ ֆինանսական կազմակերպությունները, այնպես էլ արտասահմանյան համակարգերի օպերատորները փոխանցումների կատարման համար բազմաթիվ երկկողմանի պայմանագրեր կնքելու փոխարեն կկնքեն մեկ պայմանագիր` «ԱՐՈՒՍ» համակարգի օպերատորի հետ, իսկ համակարգերի օպերատորները ստիպված չեն լինի հսկել մասնակիցների ֆինանսական ռիսկերը, ինչը կլինի առավել հարմար, քիչ ռեսուրսատար և քիչ ժամանակատար՝ միաժամանակ ընձեռելով հասանելիություն ՀՀ վճարահաշվարկային համակարգի բոլոր մասնակիցներին: Ինչ վերաբերում է  ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողությանը, ապա այն կլինի ավելի մեղմ, քանի որ մի շարք ռիսկերի կառավարումը կենտրոնացված ձևով կիրականացվի «ԱՐՈՒՍ» համակարգում:

Անհիմն է նաև Հայաստանյան դրամական փոխանցումների շուկայում նախկինում գործող համակարգերից մեկի այն հայտարարությունը, որ առևտրային հարաբերությունների պետական կարգավորումը արդյունավետ չէ և չի նպաստի բիզնեսի զարգացմանը: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ նման կարծիք արտահայտած համակարգի գործունեությունը հայաստանյան շուկայում ՀՀ կենտրոնական բանկի կողմից դադարեցվել էր ՀՀ կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջները չբավարարելու (հասանելիությունը ամենուրեք չապահովելու) հիմքով: Այդ իսկ պատճառով, միասնական համակարգ ստեղծելու վերաբերյալ նման կազմակերպությունների մեկնաբանությունները չենք համարում անկողմնակալ և հիմնավորված:

Այնուամենայնիվ, ՀՀ կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը երբևիցե չի ստեղծել և չի ստեղծի  խոչընդոտներ արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու համար, ինչի մասին են վկայում ներկայում Հայաստանում գործող 13 (այդ թվում` 4-ը ռուսական) արտասահմանյան փոխանցումների համակարգերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am