Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՌԴ ԶՈՒ հարավային օկրուգի հայաստանյան ռազմաբազայում մեկնարկել է դիպուկահարների մրցույթը

ՌԴ ԶՈՒ հարավային օկրուգի հայաստանյան ռազմաբազայում մեկնարկել է դիպուկահարների մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի հարավային օկրուգի ռազմաբազայում մեկնարկել է դիպուկահարների միջև անցկացվող մրցույթը: Այն անցկացվում է Հայաստանի բարձրլեռնային «Կամհուդ» զորավարժարանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մրցույթին մասնակցում են 100-ից ավելի դիպուկահարներ, որոնք անցել են հատուկ նախապատրաստական փուլ:

Մրցույթին յուրաքաչյուր դիպուկահար պետք է հավաքի միավորներ  6 ցուցանիշներով: Յուրաքանչուր նորմացույցի կատարման ժամանակ մասնակիցներին գնահատականներ կտրվեն ժյուրիի կողմից: 

«Դիպուկահարների ստորաբաժանման հատուկ պատրաստվածությունն ազդեցություն է թողնում նրանց ֆիզիկական պատրաստվածության վրա` հաղթահարելու ջրային, լեռնային դժվարանցանելի արգելքները»,-նշել է դիպուկահարների ստորաբաժանման հրամանատար, կապիտան Իսաևը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am