Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ զինված խմբի անդամների նկարներով ու անուններով, հարձակման մանրամասներով

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ զինված խմբի անդամների նկարներով ու 
անուններով, հարձակման մանրամասներով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված են հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելուց հետո փողոցի երկայնքով զինյալների արձակած կրակոցների կադրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  տեսանյութը մանրամասն ներկայացնում է հարձակումից հետո գնդի տարածքում ստեղծված իրավիճակը, զինված խմբի անդամներին, նրանց կենսագրության վերաբերյալ տվյալներ, հետագա օրերին Խորենացու փողոցում ստեղծված լարված իրավիճակը,  իրավապահների հետ տեղի ունեցած միջադեպերը:

Տեսանյութում զինված խմբի բոլոր անդամների անուններն են ու լուսանկարները:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց: Հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանության գնդապետ ԱրթուրՎանոյանը: Մի քանի ոստիկան վիրավորվել է: Զինված խմբի անդամները մեկ շաբաթվա ընթացքում աստիճանաբար ազատ են արձակել պատանդներին: Վերջին չորս պատանդ ոստիկանները, այդ թվում՝ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ազատ են արձակվել հուլիսի 23-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am