Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների թիմը 8-րդն է Եվրոպայի առաջնությունում
18:01, 24 Հուլիս 2016
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 8-րդ տեղը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀԱՕԿ-ից, 7-րդ տեղի համար խաղում Հայաստանի թիմը մրցում էր Սան Մարինոյի թիմի հետ: Հաղթելով գրեթե բոլոր քառորդներում՝ Հայաստանի հավաքականը վերջին քառորդում կորցրեց ունեցած առավելությունը և պարտվեց 67:73 հաշվով:
Այսպիսով, մինչև 16 տարեկանների Հայաստանի թիմն, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը, գրավեց 8-րդ տեղը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում