Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների թիմը 8-րդն է Եվրոպայի առաջնությունում

18:01, 24 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 8-րդ տեղը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀԱՕԿ-ից, 7-րդ տեղի համար խաղում Հայաստանի թիմը մրցում էր Սան Մարինոյի թիմի հետ: Հաղթելով գրեթե բոլոր քառորդներում՝ Հայաստանի հավաքականը  վերջին քառորդում կորցրեց ունեցած առավելությունը և պարտվեց 67:73 հաշվով:

Այսպիսով, մինչև 16 տարեկանների Հայաստանի թիմն, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը, գրավեց 8-րդ տեղը:


© 2009 ARMENPRESS.am