Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պարգևատրվել են բազմազգ զորավարժությանը մասնակցած բուժծառայողները

Պարգևատրվել են բազմազգ զորավարժությանը մասնակցած բուժծառայողները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 23-ին պարգևատրվել են մարտի 29-ից ապրիլի 22-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացված «Միաձուլված սուր 2016» բազմազգ զորավարժությանը մասնակցած և աչքի ընկած բժիշկները, բուժքույրերը և բուժակները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով զորավարժության մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամովը շնորհակալություն են հայտնել բուժծառայողներին ցուցաբերած զորավարժության ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր պատրաստվածության և ակտիվության, ինչպես նաև առաջադրված խնդիրները ժամանակին և օպերատիվորեն իրականացնելու համար:

Մարտի 29-ից ապրիլի 22-ը ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալը, ԱՄՆ զինված ուժերի 173-րդ բրիգադի կազմում մասնակցել է ԳԴՀ-ում կայացած «Միաձուլված սուր 2016» միջազգային զորավարժությանը, որի ընթացքում կազմավորված բժշկական վաշտի կազմում ապահովել է 2-րդ մակարդակում անձնակազմի բժշկական սպասարկում։ Զորավարժությանը մասնակցել են մոտ 5000 զինծառայողներ 15 պետություններից։ ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալի մասնակցության հիմնական նպատակն էր՝ դաշտային հոսպիտալի տեղափոխման, ծավալման աշխատանքների կազմակերպումը և փորձի փոխանակումը, ինչպես նաև պատերազմական պայմաններին առավելագույն մոտեցված իրավիճակներում հոսպիտալի ծավալման, վիրավորների և հիվանդների ընդունման, բուժօգնության ցուցաբերման և տարհանման աշխատանքների կազմակերպումը, ՀՀ ԶՈւ դաշտային հոսպիտալի փաստաթղթաշրջանառության համապատասխանեցումը ՆԱՏՕ-ի չափորոշիչներին և այլն։

Զորավարժությանը ներգրավված հրամանատարական կազմի բարձրաստիճան սպաները գոհունակություն են հայտնել ՀՀ ԶՈւ զորախմբի պատրաստվածության, կազմակերպվածության և փոխգործակցելիության բարձր մակարդակի առումով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am