Ռուսաստանը վերականգնում է Թուրքիայի հետ առեւտրի գծով հանձնաժողովի աշխատանքը
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Թուրքիան վերականգնում են առեւտրա-տնտեսական համագործակցության գծով ռուս-թուրքական խառը միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է 2016 թվականի հուլիսի 22-ն ՌԴ կառավարության ընդունած որոշման մեջ: Փաստաթղթում նաեւ ասվում է ծառայությունների եւ ներդրումների առեւտրի մասին միջկառավարական համաձայնագրի նախագծի գծով թուրքական կողմի հետ բանակցային գործընթացի վերականգնման մասին:
ՌԴ կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում ասվում է 2016-2019 թվականների համար երկու երկրների կառավարությունների միջեւ առեւտրա-տնտեսական միջնաժամկետ ծրագրի նախագծի, գիտա-տեխնիկական եւ մշակութային համագործակցության եւ Ռուսաստանում ու Թուրքիայում ինվեստիցիոն նախագծերի ֆինանսավորման ռուս-թուրքական հիմնադրամ ստեղծելու գծով բանակցությունները վերականգնելու մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում