Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Օբաման դատապարտել Է ոստիկանների վրա հարձակումը Լուիզիանայում

Օբաման դատապարտել Է ոստիկանների վրա հարձակումը Լուիզիանայում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հուլիսի 17-ին դատապարտել Է ոստիկանների վրա հարձակումը Բատոն Ռուժ քաղաքում (Լուիզիայի նահանգ): «Ես ամենալուրջ կերպով դատապարտում եմ ոստիկանների վրա հարձակումը Բատոն Ռուժում: Երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ են իրավապահ մարմինների աշխատակիցները դառնում  ստոր սպանությունների զոհեր»,- հայտարարել Է նախագահը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ «կարգ ու կանոնի պահապանների վրա այդ հարձակումները պետք Է դադարեցվեն»:

Հուլիսի 17-ին Բատոն Ռուժ քաղաքում անհայտ անձը գնդակահարել Է երեք ոստիկանների: Եվս երեք ոստիկաններ վիրավորվել են, նրանցից մեկը ծանր վիճակում Է: Տեղական ոստիկանության տեղեկատվությամբ՝ հարձակվողն սպանվել Է: Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները հաղորդում են, որ մարդասպանը 29-ամյա Գեւին Լոնգն Է: Նրա դրդապատճառներն առայժմ անհայտ են: Ոստիկանությունում ընդգծել են, որ սպանվածը գործել Է միայնակ: Թխամորթ Լոնգն ավելի վաղ ծառայել Է ԱՄՆ-ի Ծովային հետեւազորի կորպուսում: Այս մասին հաղորդել Է The New York Times թերթի Էլեկտրոնային տարբերակը:    

Թերթի աղբյուների տեղեկություններով՝ Գեւին Լոնգը Ծովային հետեւազորի կորպուսում Է ծառայել 2005-ից մինչեւ 2010 թվականը, ըստ որում վեց ամիս նա գտնվել Է Իրաքում: 2008 թվականին նա ստացել Է սերժանտի կոչում: CBS հեռուստաընկերության տվյալներով՝ Լոնգը Բատոն Ռուժում հրաձգություն Է սարքել իր ծննդյան օրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am