Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Էրդողանը կատարվածը դավաճանություն է անվանում և զինվորականության շրջանում նոր զտումներ կիրականացնի

Էրդողանը կատարվածը դավաճանություն է անվանում և զինվորականության շրջանում նոր 
զտումներ կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում մամուլի ասուլիս է հրավիրել և մեկնաբանություններ տվել հուլիսի 15-ի ձախողված ռազմական հեղաշրջման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Էրդողանը կատարվածը դավաճանություն է անվանել:

Թուրքիայի նախագահը կատարվածի պատասխանատու է հայտարարել «զուգահեռ կառույցին»: Նա նշել է, որ «ցանկացած իրադարձություն իր բարիքն ունի»` ընդգծելով, որ կատարվածը պատճառ կդառնա, որպեսզի իրենց զինվորականության շրջանում նոր զտումներ կիրականացնեն:

Էրդողանը, անդրադառնալով այն փաստին, որ հեղաշրջման կողմնակիցները կիրառել են F-16 տեսակի ռազմական կործանիչներ,  նշել է. «Մենք F-16-ները գնել էինք երկիրը պաշտպանելու նպատակով: Սակայն հիմա F-16 թռցնողները եկել և ցանկանում են թույլ չտալ ուղևորներին վայրէջք կատարել կամ թռչել օդանավակայանից, և անգամ երկրի նախագահին են սպառնում»:

Լրագրողները հետաքրքրվել են զինված ուժերի գլխավոր շտաբ պետի վիճակով, ինչին ի պատասխան Էրդողանը ասել է, որ նրա մասին տեղեկություն չունի:  

Նախագահը հեղաշրջման դուրս եկած զինվորականներին հորդորել է հետ կանգնել սխալ ճանապարհից, վայր դնել զենքերը և նշել, որ սեփական երկրի կողմից տրամադրված զենքն այդ երկրի դեմ ուղղելը շատ ծանր կնստի նրանց վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am