Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքն ավարտեց իր աշխատանքները

«Հայաստան. Ստեղծենք միասին»  առաջին երիտասարդական հավաքն ավարտեց իր 
աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանում, IDEA հիմնադրամի հովանավորությամբ հուլիսի 14-ին  տեղի է ունեցել «Հայաստան. Ստեղծենք միասին»  առաջին երիտասարդական հավաքի  ամփոփիչ նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հավաքի մասնակիցները շրջայց կատարեցին Դիլիջանի «WUC Հայաստան» միջազգային քոլեջում, որից հետո ծրագրերի ղեկավարները ներկայացրին IDEA հիմնադրամի կողմից իրականացված  աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

 Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կայացած §Հայաստան. Ստեղծենք միասին¦  առաջին երիտասարդական հավաքն ամփոփեց իր կատարած աշխատանքները երեք ուղղություններվ՝«Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա», «Բժշկություն և առողջապահություն», «Ինժեներիա և նոր տեխնոլոգիաներ»:

 Ամփոփիչ նիստը վարում էր «ԼեգալԼաբ» (LegalLab) իրավաբանական ընկերության հիմնադիր Ստեփան Խզրտյանը:

Նա նշեց, որ ծրագրի մասին առաջին անգամ ազդարարել է Հանրապետության Նախագահը՝ 2016թ. մարտի 30-ին ԱՄՆ Մասաչուսեթս ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որտեղ նա մասնավորապես ասել է.

«Անկախության 25-ամյակի շրջանակներում միջոցառումների կիզակետում են լինելու երիտասարդությունը և հատկապես անկախության սերունդը: Այդ նպատակին է ծառայելու նաև Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և համագործակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների՝ ս.թ. հունիսի 11-16-ը Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում մեկնարկող «Հայաստան. Ստեղծենք միասին» երիտասարդական ամենամյա հավաքը: Նպատակն անկախության ստեղծագործող սերնդի, մասնավորապես՝ հայրենիքի և սփյուռքի գիտնական երիտասարդների, աշխարհի առաջնակարգ համալսարանների մագիստրանտների և ասպիրանտների համախմբումն է, ինչը նրանց հնարավորություն կտա սեփական գիտելիքներն ու կարողությունները ներդնել Հայաստանի զորացման և տարբեր բնագավառների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում»:

Ստեփան Խզրտյանը կարևորեց այն հանգամանքը, որ հավաքի աշխատանքներն առավելապես գործնական բնույթ են կրել և նշեց. «Սա հարթակ էր, որը միավորում էր Հայաստանի ու Սփյուռքի երիտասարդներին և արդեն կայացած մասնագետներին՝ գաղափարների փոխանակման, մարտահրավերների բացահայտման և լուծման ուղիների նախանշման տեսանկյունից: Հավաքի շրջանակներում ստեղծվեց նոր միջավայր, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեցան միմյանց հետ ծանոթանալու և ազգայինին միտված մոտեցումներ դրսևորելու և նոր քայլեր ձեռնարկելու»:

Այնուհետև Ստեփան Խզրտյանը խոսքը փոխանցեց ծրագրի մասնակից, Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ  Սոս Ավետիսյանին, ով ամփոփեց «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» խմբի աշխատանքները՝ կարևորելով Հայոց ցեղասպանության, Արցախի ինքնորուշման գործում կարող երիտասարդների հետագա անելիքները:

 «Բժշկություն և առողջապահություն» աշխատանքներն ամփոփեց խմբի ներկայացուցիչ, Հարվարդի համալսարանի ուսանող Նորա Լեսերսոնը, նշելով, որ «Վարդանանց» բժշկական կենտրոնից Լոռու մարզի Գարգար գյուղի հետ իրականացրած տեսակապով հեռաբուժության երկու փորձն էլ կայացան, նա հույս հայտնեց, որ երիտասարդ բժիշկների շնորհիվ առաջիկայում հեռաբուժությունը կզարգանա և լայն տարածում կգտնի:

«Ինժեներիա և նոր տեխնոլոգիաներ» խմբի աշխատանքների մասին ամփոփիչ զեկուցումով հանդես եկան Փենսիլվանիայի համալսարանի ուսանողներ Արմեն Վարդանյանը, Անդրե Ֆեսթեքջյանը:

Ամփոփելով նիստը Ստեփան Խզրտյանը հղում անելով ՀՀ նախխագահի ելույթին՝ նշեց. «Հայաստանը երազ է, որ մենք այսօր իրականություն ենք դարձնում: Հայաստանը մեր ու մեր սերունդների տունն է՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում: Հայաստանն իրոք աշխարհի ամենաջերմ ու հարազատ անկյունն է յուրաքանչյուր հայի համար և այդպիսին է լինելու միշտ»

Նիստից հետո ելույթով հանդես եկավ IDEA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը: Նա նշեց, որ այսօրինակ ֆորումները կարևոր են նրանով, որ երիտասարդ սերնդին ներկայացնում են Հայաստանի պատմությունն ու մշակույթը: Այս չորս օրերը ցույց տվեցին, որ Սփյուռքի երիտասարդներին մտահոգում են համազգային խնդիրները և, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման  Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցերը: Նա կոչ արեց հայ երիտասարդներին համախմբվել հայրենիքի շուրջ:

Այնուհետև տեղի ունեցավ ամփոփիչ քննարկում, հնչեցին առաջարկներ մասնավորապես ստեղծվել համահայկական երիտասարդական ցանց (network), որը հնարավորություն կընձեռի կյանքի կոչել նորանոր ազգաշահ ծրագրեր ու գաղափարներ»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am