Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԵԱԶԲ երկրներում 2016-ի առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս

ԵԱԶԲ երկրներում 2016-ի առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշները զգուշավոր 
լավատեսության հիմք են տալիս

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016-ի առաջին կիսամյակին գրանցված ցուցանիշները Եվրասիական զարգացման բանկին զգուշավոր լավատեսության հիմք են տալիս ԵԱԶԲ երկրներում տնտեսության և առևտրաշրջանառության աճի վերականգնման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում Եվրասիական զարգացման բանկի կատարած ուսումնասիրությունները:

«Չնայած հումքային ապրանքների գների դինամիկայի և գլոբալ տնտեսության իրավիճակի հետ կապված պահպանվող ռիսկին, ԵԱՏՄ երկրների զարգացման արդյունքները 2016-ի առաջին կիսամյակում հնարավորություն են տալիս խոսելու վերջին տարիներին արձանագրված շոկին աստիճանաբար հարմարվելու փաստի մասին: Տարածաշրջանի երկրների տնտեսությունները սկսել են ցուցադրել մակրոտնտեսական ցուցանիշների որոշակի բարելավվում 2016-ի առաջին կիսամյակում, այդ թվում` բարելավում առաջատար ինդիկատորների մասով. փոխարժույթների ամրապնդում, գնաճային սպասումների նվազում, ֆինանսական շուկաների կայունացում»,-ասված է ԵԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետի խմբի կողմից պատրաստված «Մակրոտնտեսական ակնարկ»-ի մեջ:

Համաձայն հրապարկման, եթե ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ավելացել են դրամական փոխանցումները դեպի Ղրղզստան, ապա Հայաստան ու Տաջիկստան հոսքը շարունակել է նվազել: Բայց այդ փաստը մասնակիորեն կոմպենսացվել է Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից արտահանման նշանակալի աճով դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ գործընկերներ երկրներ:  Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման աճը գումարային արտահայտմամբ 2016-ի հունվար-ապրիլին կազմել է 95.8 տոկոս` ի համեմատ 2015-ի նույն ժամանակահատվածի` Հայաստանի արտահանման մեջ ԵԱՏՄ երկրների չափաբաժինը 12 տոկոսից(2015-ի առաջին կիսամյակ) բարձրացնելով 19.5-ի(2016-ի առաջին կիսամյակ):

Որպես 2016-ի բացահայտում ԵԱԶԲ-ը համարում է գնաճի մասշտաբային դանդաղեցումը տարածաշրջանի երկրներում: Բանկի փորձագետները կանխատեսում են դանդաղման շարունակություն` 12.8 տոկոսից մինչև 6.3 տոկոս: Գնաճի նվազման պայմաններում ԵԱՏՄ երկրների Կենտրոնական բանկերը պահպանել են կամ իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և փորձագետներն ակնկալում են, որ թույլ տնտեսական ակտիվության ֆոնին գնային ու փոխարժեքային կայունությունը 2016-ի երկրորդ կիսամյակում կարող է նպաստել դրամավարկային պայմանների հետագա մեղմացմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am