Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

«Ոսկե ծիրան». «Ամամա»-ն ֆիլմ է բասկերի բարքերի և սերնդափոխության մասին


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում առաջին անգամ ցուցադրվում են բասկյան արտադրության ֆիլմեր: «Ամամա» ֆիլմի ռեժիսորը  Ասիեր Ալտունան իր աշխատանքի միջոցով ներկայացնում է ժամանակակից բասկյան բարքերը և հայացք նետում դեպի ապագան:

Ֆիլմում շեշտը դրված է գյուղ-քաղաք, ավագ-կրտսեր սերունդներ հակադրության վրա: «Ամամա»-ն իր փառատոնային ուղին սկսել է Սան Սեբաստիանի փառատոնում, ապա Թեհրանում ստացել մրցանակ լավագույն սցենարի համար, Սիցիլիայում արժանացել «Ոսկե փիղ» մրցանակի և, ընդհանուր առմամբ, մասնակցել մոտ քսան փառատոնների:

Հեղինակը նշեց, որ շատ հպարտ է, քանի որ «Ամամա»-ն հենց բասկյան լեզվով է ցուցադրվում: Այս ֆիլմը նրա համար յուրահատուկ է, քանի որ պատմում է գյուղական կյանքի մասին: «Ես ծնվել եմ գյուղում, բայց հիմա ապրում եմ քաղաքում և այս կերպ հարգանքի տուրք եմ մատուցում իմ նախնիներին»,- մեկնաբանեց Ալտունան:

Ֆիլմն հիմնված չէ իրական պատմության վրա, սակայն ռեժիսորը փորձել է վերարտադրել իր հիշողությունները ֆերմայի մասին, որտեղ ապրել և մեծացել է: Ֆիլմն ունի իրականության պատրանք ստեղծող մթնոլորտ, սակայն ունի նաև լիովին մտացածին բաղադրիչ:

Ինչպես նշեց բասկ ռեժիսորը, արդեն տասը տարի է, ինչ իրենք ֆիլմեր են նկարահանում բասկյան լեզվով: Այս ֆիլմերը մեծ բյուջե չեն պահանջել նկարահանման համար, բայց դրանց ստեղծման մեջ շատ աշխատանք ու սեր է ներդրվել: 




Այս թեմայով

... վերջին լուր "«Ոսկե ծիրան»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ