Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նրա գործերը գլուխգործոց են որակում. բացվեց Լևոն Օսեպյանի լուսանկարների «Աշխարհը մեր շուրջը» խորագրով ցուցահանդեսը

Նրա գործերը գլուխգործոց են որակում. բացվեց Լևոն Օսեպյանի լուսանկարների «Աշխարհը մեր 
շուրջը» խորագրով ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ում Ռուսաստանի գրողների միության և Հայաստանի հետ բարեկամական կապերի մոսկովյան ընկերության համատեղ ջանքերով բացվեց գրող, լուսանկարիչ Լևոն Օսեպյանի՝ «Աշխարհը մեր շուրջը» խորագրով 8-րդ անհատական լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 9-ը ներառյալ:

Լևոն Օսեպյանի՝ «Աշխարհը մեր շուրջը» խորագրով ցուցահանդեսում ընդգրկված են բազմազան բնապատկերներ, դիմանկարներ և այլ յուրօրինակ լուսանկարներ: Լուսանկարներից փոխանցվում են լուսանկարչի էմոցիաները և քնարականությունը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ի տնօրեն Հովիկ Հովեյանի խոսքով՝ Լևոն Օսեպյանը մեծ դեր ունի հայ-ռուսական մշակույթային կապերի զարգացման և պահպանման մեջ: «Նրա լուսանկարներում ներկայացված են Մերձավոր Արևելքը, Իտալիան և ամբողջ աշխարհը: Լուսանկարները հեղինակի այցելած վայրերի վկայությունն են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նշեց Հովեյանը:

Արվեստագետ Ալեքսանդր Թոփչյանը ընդգծեց, որ Լևոն Օսեպյանը բազմատաղանդ անձնավորություն է. «Այս ցուցահանդեսում ներկայացված է հեղինակի աշխատանքների փոքրաթիվ մասը, սակայն բոլորն էլ բարձրարժեք գործեր են: Հեղինակի մոտ լուսանկարչությունը կրում է ծիսական աշխարհընկալման բնույթ: Մենք կարող ենք փաստել, որ նրա լուսանկարները իսկական գլուխգործոցներ են»,- ասաց արվեստագետը:

Գործերի հեղինակը նշեց, որ ցուցահանդեսում իր աշխատանքների շատ քիչ մասն է ներկայացված: «Գրեթե բոլոր լուսանկարներն արված են տարբեր երկրներում, աշխատանքներ էլ կան, որ Հայաստանում եմ լուսանկարել: Ֆիքսել եմ գեղեցիկ և հետաքրքիր համայնապատկերները, ինչպես նաև դիմանկարներ»,-նշեց Լևոն Օսեպյանը:

Լևոն Օսեպյանը ծնվել է 1952 թվականին Երևանում: Բաքվում ստացել է տեխնիկական բարձրագույն կրթություն: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Ունեցել է լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսներ Ռուսաստանում, Լեհաստանում, Չինաստանում, Իսրայելում և այլուր: Լևոն Օսեպյանի լուսանկարները գտնվում են մասնավոր հավաքածուներում (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Իսրայել, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Իրան, Լեհաստան, Գերմանիա, Հայաստան, Հոլանդիա, Ռուսաստան):
Օսեպյանը Ռուսաստանի գրողների միության վարչության և գրողների
ու հրապարակախոսների միջազգային ասոցիացիայի անդամ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am