Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Դիանա Դիկովսկին երկրպագուներին կներկայացնի նոր երգեր, նոր տեսահոլովակներ

Դիանա Դիկովսկին երկրպագուներին կներկայացնի նոր երգեր, նոր տեսահոլովակներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլին քառօրյա պատերազմից հետո Ռուսաստանի հայ երաժիշտները անցկացրել են բարեգործական համերգաշար, որի ամբողջ հասույթը տրամադրվել է Արցախին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ջազային երգչուհի Դիանա Դիկովսկին:

«Համերգին մասնակցել են ոչ միայն հայ երաժիշտներ, այլև այլազգի մեր գործընկերները նույնպես իրենց ներդրումն են ունեցել: Գումարը տրամադրվել է բանակի կարիքների համար, զոհված զինծառայողների ընտանիքներին: Գումարն Արցախին կազմակերպիչները տրամադրել են անձամբ: Անցկացվել է 4 համերգ, մեր գլխավոր ուղերձն է եղել լինել միասնական, ուժեղ ու անվախ»,-ասաց Դիանա Դիկովսկին:

Անդրադառնալով «Գոլոս Ուկրաինի» նախագծում իր մասնակցությանը և «Դլե յաման» երգի իր կատարման արձագանքին՝ Դիանա Դիկովսկին նշեց, որ մեծ պատիվ էր այդ երգը Ուրկաինայի երաժշտասեր հասարակությանը ներկայացնելը:

«Երբ առաջարկվեց այդ երգը կատարել, ես շատ հուզվեցի, ինձ համար մեծ պատիվ էր, բայց հասկանալի էր, որ նաև մեծ պատասխանատվություն էր: Նախ երգը այն հնարավորությունը չուներ, որ ես իմ ձայնային տվյալները ցույց տայի, իսկ ես մասնակցում էի մրցույթին, հետևաբար, ինձ մնում էր այնպես ելույթ ունենալ, որ հուզեի ժյուրիի անդամներին: Երգն իմ կողմից ներկայացվեց դուդուկի հնչյունների ներքո: Հպարտությամբ կարող եմ ասել, որ ստացվեց, ես մի պահ փակեցի աչքերս ու մոռացա, որ մրցույթի  եմ մասնակցում և միայնվերջում նկատեցի, որ ժյուրիի անդամները շրջվել են»,-ասաց Դիանա Դիկովսկին:

Ինչ վերաբերում է Դիանա Դիկովսկու առաջիկա ծրագրերին, ապա նա նշեց, որ Հայաստանում դեռ մենահամերգ չի նախատեսում, սակայն կլինեն նոր երգեր, նոր տեսահոլովակներ: Դիանա Դիկովսկին տեղեկացրեց, որ սպասվում է երգ ուկրաինացի երաժիշտ Իվան Դորնի կողմից: Դրանից բացի, կան այլ երգեր կատարելու առաջարկներ: Ներկայում դրանք դիտարկվում են: Սպասվում է նաև հայ երգահանների հետ համագործակցություն: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ