Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ցուկերբերգը փակում Է նոութբուքի խցիկը՝ զգուշանալով լրտեսումից. Gizmodo

Ցուկերբերգը փակում Է նոութբուքի խցիկը՝ զգուշանալով լրտեսումից. Gizmodo

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը փակում Է իր նոութբուքի խցիկն ու միկրոֆոնը՝ զգուշանալով լրտեսումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Gizmodo հրատարակությունը:

Այս եզրակացությանը հրատարակությունը հանգել Է այն լուսանկարի հիման վրա, որը Ցուկերբերգը զետեղել Է Facebook-ի՝ իր Էջում՝ տոնելու համար ամսական կես միլիոն ակտիվ օգտատերերի նշագծին հասնելու մյուս սոցիալական ցանցի՝ Instagram-ի նվաճումը: 

Լուսանկարն ավելի ուշադիր նայելիս կարելի Է նրա MacBook նոութբուկի վրա նկատել տեսախցիկի եւ լսահարակցիչի (կամ, հավանաբար, միկրոֆոնի) վրա սոսնձված ժապավենի կտորներ: Հմուտ ցանցահենները կարող են օգտատիրոջ համար աննկատ կառավարել տեսախցիկը:

«Անտարակույս, դա այնքան Էլ անհավանական չԷ, որ աշխարհի ամենահզոր մարդկանցից մեկը չափազանց կասկածելիորեն Է վերաբերվում լրտեսմանը»,- նշել Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am