Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը կայացավ ՀՀ դեսպանությունում

«Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի 
անդրանիկ նիստը կայացավ ՀՀ դեսպանությունում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում հունիսի 6-ին տեղի ունեցավ «Ճապոնիայի՝ Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվեցին ընկերության նպատակները և ծրագրերը, հաստատվեց ղեկավար կազմը և կանոնադրությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահն է հայտնի դաշնակահար Տակահիրո Ակիբան, որը հայ երգահանների ստեղծագործությունների կատարումներով հաճախ է հանդես գալիս և՛ Հայաստանում, և՛ Ճապոնիայում: Պատվավոր անդամներն են Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, հայ ականավոր օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը, հայ հայտնի դաշնակահար Անահիտ Ներսիսյանը։ Ընկերության պատվավոր նախագահն է Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը։

Հայ հոգևոր, ժողովրդական և դասական երաժշտությունը ներկայացնելու առաքելություն իրականացնող ընկերության առաջնահերթ նպատակն է հայ մեծանուն երգահան Կոմիտասի երաժշտական ժառանգության ուսումնասիրումը, նրա ստեղծագործությունների և հայ երաժշտական արվեստի ներկայացումը ճապոնացի հանդիսատեսին: Իր գիտակրթական և կատարողական գործունեությամբ ընկերությունը նպատակաուղղված է երաժշտության ոլորտում զարգացնելու Ճապոնիայի և Հայաստանի միջև մշակութային կապերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am