Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԻՍԵՍԿՕ-ն հորդորել է համաշխարհային հանրությանը Հալեպը փրկել ավերումից

ԻՍԵՍԿՕ-ն հորդորել է համաշխարհային հանրությանը  Հալեպը փրկել ավերումից

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի հարցերով իսլամական կազմակերպությունը (ԻՍԵՍԿՕ) հորդորել է միջազգային հանրությանը՝ շտապ միջոցներ ձեռնարկել Սիրիայի Հալեպ քաղաքը միտումնավոր եւ լիակատար ավերումից փրկելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հալեպում մարդկանց եւ ենթակառուցվածքի օբյեկտների զանգվածային ոչնչացումը արդի համաշխարհային պատմության համար աննախադեպ աղետ է ներկայացնում հումանիտար ոլորտում, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ ճարտարապետության բնագավառում»,- նշվում է ԻՍԵՍԿՕ-ի հաղորդագրության մեջ:

Վերջին օրերին կտրուկ սրվել է Հալեպի իրադրությունը, որտեղ ահաբեկչական խմբավորումների զինյալները գնդակոծումների են ենթարկում քաղաքի թաղամասերը եւ գրոհում կառավարական բանակի դիրքերի վրա:

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ «երկրները, իրավապաշտպան կազմակերպությունները, կրոնական հաստատությունները, ինչպես նաեւ ինտելեկտուալ էլիտաները եւ լրագրողները պետք է միանշանակ դատապարտեն Հալեպի ոչնչացման գործում ներգրավված կողմերին, քաղաք, որը հայտնի է իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ»:

ԻՍԵՍԿՕ-ն, որը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում, ստեղծվել է Մարոկոյի Հասան Երկրորդ հանգուցյալ թագավորի նախաձեռնությամբ: Նրա առաջին, հիմնադիր նիստը կայացել է 1982 թվականի մայիսի 3-ին Մարոկոյի հոգեւոր մայրաքաղաքում՝ լեգենդար Ֆես քաղաքում: ԻՍԵՍԿՕ-ն, որին  անդամագրված Է 50 պետություն, մուսուլմանական աշխարհում գործում Է ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրինակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am