Երևանում՝ 11:07,   11 Հունիս 2024

Ադրբեջանը շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ և նռնականետ

Ադրբեջանը շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ և նռնականետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը ԼՂ շփման գծում անցնող գիշեր կիրառել է դիպուկահար հրացաններ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունն, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն, չեն արձագանքել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am