Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սիրիայում բոլոր կողմերը պետք է կատարեն հրադադարի համաձայնությունը. G7

Սիրիայում բոլոր կողմերը պետք է կատարեն հրադադարի համաձայնությունը. G7

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն զինադադարի ռեժիմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի հանրագումարային հռչակագրում:

«Մենք հորդորում ենք բոլոր կողմերին՝ ամբողջովին կատարել մարտական գործողությունների դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Սիրիայի աջակցման միջազգային խմբի ջանքերի շնորհիվ»,- ասված է փաստաթղթում:

Հռչակագրում նաեւ նշվում է, որ համաշխարհային հանրակցությունը պետք է փոխհամաձայնեցված գործողություններ ձեռնարկի ահաբեկչության դեմ մղվող պայքարում:

«Մենք հաստատում ենք, որ համաշխարհային հանրակցության համար կարեւոր է հետագա հավաքական եւ փոխհամաձայնեցված ջանքեր գործադրել գլոբալ անվտանգության լուրջ սպառնալիքի դեմ պայքարում»,- ասված է դրանում:

Միջոցառման մասնակիցները նաեւ հանդես են եկել ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարելու եւ ծայրահեղականներից մշակութային ժառանգության օբյեկտները պաշտպանելու օգտին:

G7-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) գագաթնաժողովը մայիսի 26-ին բացվել է Ճապոնիայի Իսե-Սիմա (Միեի պրեֆեկտուրա) ազգային զբոսայգում: Մայիսի 27-ին գագաթնաժողովն ավարտում է աշխատանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am