Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԼՂ-ի հետ ռազմական փոխօգնության համաձայնագրի մշակման ու կնքման հարցերը ՀՀ օրակարգում են. ԱԳՆ

ԼՂ-ի հետ ռազմական փոխօգնության համաձայնագրի մշակման ու կնքման հարցերը ՀՀ 
օրակարգում են. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը մշակման փուլում է: Այս մասին Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ, պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ճիշտ եք, համաձայնագրի պատրաստումը հանձնարարվել է արտաքին գործերի նախարարությանը, այն մշակման փուլում է: Հաջորդ քայլերը կախված կլինեն ապագա զարգացումներից և համախատասխան գործոններից: Այսքանն է, որ ես այսօր կարող եմ ասել»,-ընդգծեց արտգործնախարարը:

Նա հավելեց, որ այս ոչ այնքան պարզ գործընթացների առնչությամբ ՀՀ և ԼՂՀ բարձրագույն իշխանությունները քննարկումների արդյունքում կգան եզրակացության` երբ հնարավոր կլինի դա իրականացնել:

Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց ու հարցրեց. «Խորհրդարանը Արցախի ճանաչումը համարեց այս պահին ոչ ճիշտ: Հաշվի առնելով ձեր նշած խնդիրները, փաստորեն նույն ռեժիմով է գնում ռազմական փոխօգնության համաձայնագիրը պատրաստելու ընթացքը, այսինքն` հնարավոր է չգա այն ընդունելու պատեհ պահը»: Ի պատասխան Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Ես նույն հավասարության վրա չէի դնի այդ երկու հարցերը: Չէի օգտագործի «նույն ռեժիմով» կամ այլ բառակապակցություններ: Ես կասեի այդ համաձայնագրի մշակման և կնքման հետ կապված հարցերը գտնվում են մեր օրակարգում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am