Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

G7-ի ղեկավարները պայմանավորվեցին պայքարել գլոբալ տնտեսության ռիսկերի դեմ. Աբե

G7-ի ղեկավարները պայմանավորվեցին պայքարել գլոբալ տնտեսության ռիսկերի դեմ. Աբե

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: G7-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովում, որն ընթանում Է ճապոնական Իսե-Սիմա ազգային զբոսայգում, պայմանավորվել են գլոբալ տնտեսության ռիսկերի դեմ պայքարի միջոցառումների շուրջ՝ նպատակ ունենալով կանխել ճգնաժամերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

«Մենք համակարծիք ենք, որ համաշխարհային տնտեսության մեջ այժմ գոյություն ունեցող ռիսկերը մտահոգիչ են եւ պայմանավորվեցինք այդ խնդրի լուծման համար համատեղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»,-ասել Է նա: Ճապոնիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ G7-ի երկրները նաեւ պայմանավորվել են «գործարկել այսպես կոչված Իսե-Սիմայի գագաթնաժողովի նախաձեռնությունը», որը գործողությունների համաձայնեցում Է նախատեսում համաշխարհային տնտեսությանն օժանդակելու համար:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներն աշխատանքային ճաշկերույթի շուրջ քննարկել են համաշխարհային տնտեսության հիմնախնդիրները եւ դրա կայունացման միջոցառումները: Մասնավորապես, կայացած հանդիպմանը G7-ի ղեկավարները քննարկել են ֆոնդային շուկաներում անկայունության հաղթահարման ուղիները, ինչը կապված Է Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազման եւ նավթի ցածր գների հետ: Բացի այդ, կողմերը արծարծել են կիբեռանվտանգության ապահովման հարցերը, ինչը, «յոթնյակի» երկրների կարծիքով, ֆինանսական հոսքերի անարգել շարժման ու տնտեսական աճի կարեւոր բաղադրիչն Է:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, ամփոփելով հանդիպման արդյունքները, նշել Է, որ նավթի գների անկման, ահաբեկչության սպառնալիքի եւ միգրացիոն ճգնաժամի պատճառով «համաշխարհային տնտեսության մեջ պահպանվում Է անորոշությունը»: Նա նաեւ կարծիք Է հայտնել, որ «յոթնյակի» ղեկավարները պետք Է հանդես գան «ուժեղ ու հստակ ուղերձով, ինչպես նաեւ համատեղ միջոցներ ձեռնարկեն՝ ելնելով իրենց երկրների տնտեսական իրադրությունից», գրում Է «Կիոդո» գործակալությունը:

Ինչպես սպասվում Է, նստաշրջանի արդյունքները կարտացոլվեն G7-ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ ամփոփիչ հայտարարության մեջ:

Մայիսի 26-ին բացված գագաթնաժողովը կաշխատի երկու օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am