Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ժնևի իշխանությունները թույլատրել են Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրումը

Ժնևի իշխանությունները թույլատրել են Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի 
տեղադրումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևի տեղական իշխանությունները թույլադրել են Trembley պուրակում «Հիշողության լապտերներ» հուշարձանի տեղադրումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Tribune de Geneve-ը` նշելով, որ թեպետ հուշարձանի գաղափարն ի հայտ է եկել շուրջ մեկ տասնամյակ առաջ, հայկական համայնքը դրա տեղադրման թույլտվություն է ստացել միայն նախորդ շաբաթ:

Այդուհանդերձ, պայքարը դեռևս ավարտված չէ. փաստաբան Իվ Նիդեգերը հայտնել է, որ բողոքարկելու է հուշարձանի տեղադրման մասին որոշումը, քանի որ ունի այս հարցի վերաբերյալ 14 քաղաքացու դիմում-բողոքները:

« Trembley պուրակը կանաչ տարածություն է: Հետևաբար, ոչինչ չի կարող այստեղ կառուցվել` բացառությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող կառույցների, որոնք անմիջական կապ ունեն տարածքի օգտագործման հետ: Սա այդ դեպքը չէ, քանի որ դիմողը մասնավոր կազմակերպություն է, որը հետապնդում է սեփական շահերը»,- ասել է փաստաբանը: Նա նշել է. որ 9 մետր բարձրություն ունեցող լապտերները կարող են վատ ազդեցություն գործել պուրակի վրա:

Անդրադառնալով Ժնևի քաղաքային իշխանությունների կայացրած որոշմանը` նախագծի կոորդինատոր Շտեֆան Կրիստենսենը նշել է, որ չի կասկածել իրենց ծրագրի հաջողությանը: «Սա կարևոր քայլ է, մենք գոհ ենք»,- ասել է նա` համոզմունք հայտնելով, որ հուշարձանի տեղադրման դեմ հանդես եկողները քաղաքական շարժառիթներ ունեն: «Ցավալի և ապշեցուցիչ է տեսնել, որ այստեղի մարդիկ ժխտողների կողմից են»,- ասել է Կրիտենսենը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am