Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ալիևն անձնական պատասխանատվություն է կրում ահաբեկիչներին և բարբարոսներին փառաբանելու գործում. ՀՀ ԱԳ փոխնախարար

Ալիևն անձնական պատասխանատվություն է կրում  ահաբեկիչներին և բարբարոսներին 
փառաբանելու գործում. ՀՀ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի ղեկավարությամբ ՀՀ պատվիրակությունը մայիսի 23-24-ն Ստամբուլում մասնակցել է Համաշխարհային մարդասիրական գագաթաժողովի աշխատանքներին: Մարդկության առջև ներկայումս ծառացած մարդասիրական խնդիրներին և նրանց հաղթահարման ուղիների որոնմանը նվիրված գագաթաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի կողմից և առաջինն էր իր տեսակի մեջ: ՀՀ ԱԳ փոխնախարարը գագաթաժողովի լիագումար նիստի իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հակահայկական հայտարարություններին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Աշոտ Հովակիմյանը նշել է. «Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջերս իրականացված զարհուրելի բարբարոսությունը, ներառյալ քաղաքացիական բնակչության` հատկապես երեխաների, կանանց և տարեցների, ինչպես նաև քաղաքացիական հաստատությունների` ներառյալ դպրոցների ու մանկապարտեզների, դիտավորյալ ու համատարած թիրախավորումը, սպանությունները, գլխատումները, խոշտանգումները ու զոհերի մարմինների անդամահատումներն անհամատեղելի են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի հետ: Այս ամենն արդյունք են հայերի հանդեպ ռասիզմի, անհանդուրժողականության ու ատելության խրախուսման երկարատև քաղաքականության, որն իրականացվում է ուղղակիորեն Ադրբեջանի իշխանությունների կողմից թողտվության պայմաններում: Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ու կանոնավոր խախտումները և բարձրագույն քաղաքական մակարդակով` հանցագործություններում անմիջականորեն ներգրավված անձանց փառաբանումն ինքնին հանդիսանում են մարդկության դեմ կատարված և պատերազմական հանցագործություններ››։

Անդրադառնալով նախորդ օրը գագաթաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին, Աշոտ Հովակիմյանը շեշտել է, որ ‹‹Ադրբեջանի նախագահը, ով կրում է անձնական պատասխանատվություն ագրեսիան նախաձեռնելու, ահաբեկիչներին և ԻԼԻՊ-ի ոճով բարբարոսությունների իրականացնողներին փառաբանելու գործում, երեկ այս բարձր ամբիոնից տարածում էր հորինված մեղադրանքներ հայերի հանդեպ: Նրա արտաբերած ստերը չունեն որևէ կապ իրականության հետ: Հայաստանը միանշանակ չունի միջուկային ռումբ ստեղծելու ծրագրեր, և իհարկե Հայաստանի զինված ուժերը երբևէ չեն կիրառել քիմիական զենք: Հաշվի առնելով, թե Ադրբեջանի նախագահը որքան հաճույք է ստանում, մեջբերելով Հայաստանի նախկին պաշտոնյաների խոսքերը, վստահաբար ավելի լավ կլիներ, եթե նա հղում կատարեր իր նախորդներից մեկին, ով մեղադրում էր Ադրբեջանի այդ ժամանակվա քաղաքական ղեկավարությանն` իր իսկ սեփական ժողովրդին Խոջալուում կոտորելու համար»:

Փոխնախարարն անդրադարձե; է նաև Սիրիայից Հայաստան ժամանած փախստականների հարցերին և Հայաստանի իշխանությունների կողմից նրանց ապաստան տրամադրելու աշխատանքներին: Նա նաև կարևորել է միջազգային հանրության կողմից փախստականներին ու տեղահանվածներին տրվող աջակցությանը, շեշտելով, որ արժանապատվությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է ունենան համընդհանուր կիրառելիություն` անկախ մարդկանց բնակվելու վայրի կարգավիճակից:

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է նաև հարակից ընթացող կլոր սեղանի քննարկումներին` նվիրված հակամարտությունների կասեցման, փախստականների ու տեղահանվածների օժանդկակության խնդիրներին: ՀՀ փոխնախարարը մասնակցել ու ելույթ է ունեցել նաև Լիխտենշտեյնի ԱԳՆ-ի կողմից կազմակերպված հարակից միջոցառմանը` նվիրված ցեղասպանությունների կանխարգելման խնդիրներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am