Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Բունդեսթագի փոխնախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Բունդեսթագի փոխնախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության 
հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը մայիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Հյուրերը ծաղիկներ եւ ծաղկեպսակ են դրել սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Այնուհետեւ տիկին Բուլմահնն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ ծանոթացել հայ ժողովրդի ողբերգությունը փաստող վավերագրերին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Այցի ավարտին Էդելգարդ Բուլմահնը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Լրագրողների հետ զրույցում Բունդեսթագի փոխնախագահը նշել է. «Տպավորված եմ թանգարան կատարած իմ այցից եւ ցավում եմ այն բոլոր տառապանքների համար, որ կրել է հայ ժողովուրդն այդ տարիներին: Ես՝ որպես Բունդեսթագի ներկայացուցիչ, պետք է ավելացնեմ նաեւ Գերմանիայի պատասխանատվության հարցը. մեր խորհրդարանը ջանում է իր պաշտոնական վերաբերմունքն արտահայտել կատարված իրադարձությունների վերաբերյալ եւ այդպես կանխարգելել նույնատիպ հանցագործությունների կրկնությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am