Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թուրք-քրդական բախումներում Թուրքիայի ԶՈւ-ն 483 սպանված եւ 2859 վիրավոր է տվել

Թուրք-քրդական բախումներում Թուրքիայի ԶՈւ-ն 483 սպանված եւ 2859 վիրավոր է տվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերը վերջին 10 ամիսներին իրենց տարածքում քրդերի հետ բախումներում տվել են 483 սպանված եւ 2859 վիրավոր զինծառայող:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ենի Շավագ» թերթը:

Պաշտոնական տվյալներով` քրդերի դեմ ռազմական գործողություններում վնասազերծվել է 7078 քուրդ գրոհային` նշելով, որ դրա մեջ է մտնում նաեւ իրաքյան Քրդստանում Թուրքիայի օդուժի ռմբահարումների արդյունքում քրդերի կորուստը:

Նշվում է, որ հիշյալ ժամանակաշրջանում Թուրքիայի տարածքում թուրքական ԶՈւ-ի իրականացրած ռազմական գործողություններում սպանվել է 2583 քուրդ զինյալ, 109-ը` վիրավորվել են, ձերբակալվել է 731, ուժայիններին հանձնվել` 214 քուրդ զինյալ:

Նույն ժամանակահատվածում թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի անվտանգության 483 աշխատակից, որոնցից 286-ը` զինվոր, 178-ը` ոստիկան, 9-ը` գյուղի պահակազորի անդամ: Վիրավորվել են 2859 անվտանգության աշխատակիցներ, որից 1568-ը` զինվոր, 1257-ը` ոստիկան, 34-ը` գյուղի պահակազորի անդամ:

Թուրքիան քրդերի ազատագրական պայքարը համարում է անջատողականություն, իսկ նրանց գործողությունները` ահաբեկչություն: Պաշտոնական Անկարան Թուրքիայի տարածքում քրդերի ազատագրական պայքարը համակարգող Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) հայտարարել է ահաբեկչական եւ արգելված կազմակերպություն:

PKK-ն Թուրքիայում քրդերի ազատագրական պայքարը սկսել է 1980-ականներին: Մինչ այժմ թուրք-քրդական բախումներում սպանվել են 50 հազարից ավելի զինծառայողներ եւ քաղաքացիներ, իսկ Թուրքիան կրել է տասնյակ միլարդավոր դոլարի կորուստ: PKK-ն հայտարարել է, որ իրենց նպատակը Թուրքիայի տարածքում քրդական ինքնավարության ստեղծումն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am