Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել է 446 դեպք

Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել է 446 դեպք

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ուժեղ քամուց գրանցվել է 211 տան տանիքի կառուցատարրերի, 105 ծառի, 5 գազի և 3 ջրի խողովակաշարի, 7 գովազդային վահանակի, 2 պատուհանի, 31 էլէլկտրական սյան (էլ. լարեր) և 15 այլ շինությունների վնասվելու վերաբերյալ ահազանգեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Արագածոտնի մարզային ՃԿԿ-ում գրանցվել է 20 դեպք (վնասվել են տան և այլ շինությունների տանիքներ), Արարատի մարզային ՃԿԿ-ում՝ 10 դեպք (9 տան և 1 շենքի տանիք), Արմավիրի մարզային ՃԿԿ-ում՝ 11 դեպք (9 տան, 1 դպրոցի տանիք և ջերմոցի ապակիներ), Կոտայքի մարզային ՃԿԿ-ում՝ 19 դեպք (10 տան, 6 շենք/շինության, 1 մշակույթի տան, 1 անասնագոմի տանիք և 1 ծառ), Գեղարքունիքի մարզային ՃԿԿ-ում՝ 6 դեպք (1 դպրոցի, 1 ավտոտնակի, 2 տան տանիք և 2 ծառ), Լոռու մարզային ՃԿԿ-ում 1 դեպք (ծառ):

Ժամը 17.00-ից մինչև 18.00-ն Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ:

Ընդհանուր թվով Հանրապետությունում գրանցվել է 446 դեպք, որից 379-ը՝ Երևան քաղաքում, իսկ 67-ը՝ մարզերում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am