Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է մեր երկրում նման խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանն ու տնտեսական աճին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում և հաշվի առնելով միջազգային շուկայում գների անկումը՝ պետությունը փորձում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ոլորտի ձեռնարկություններին:

Հովարդ Սթիվենսոնը տեղեկացրել է, որ արդեն իսկ հաստատվել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման փաթեթը և նախատեսվում է շինաշխատանքները սկսել առաջիկա ամիսներին: Պարոն Սթիվենսոնը նշել է, որ ծրագրի իրականացման համար նախատեսված շուրջ 400 մլն դոլարի ներդրումը վկայում է պետության և իրականացվող տնտեսական քաղաքականության նկատմամբ ունեցած վստահության մասին: «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահը շնորհակալություն հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ կառավարության ցուցաբերած մշտական աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են ծրագրի աշխատանքների ընթացքին և հետագա քայլերին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորել բնապահպանական կառավարման ուղղությամբ աշխատանքների շարունակական իրականացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am