Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«ԴիջիԹեք» բիզնես ֆորումին կհստակեցվեն նյույորքյան ներդրումային համաժողովին ՏՏ ոլորտից ներկայացվելիք ծրագրերը

«ԴիջիԹեք» բիզնես ֆորումին կհստակեցվեն նյույորքյան ներդրումային համաժողովին ՏՏ 
ոլորտից ներկայացվելիք ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա աշնանը Նյու Յորքում կայանալիք ներդրումային համաժողովին կներկայացվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ծրագրեր: Դրանք կհաստակեցվեն հունիսի 17-18-ին կայանալիք «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի շրջանակնում: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը ներկայացվող ծրագրերն իրենց մասշտաբով ու գումարային արտահայտմամբ լայնածավալ են լինելու: «Այս պահին մենք չունենք նախագծեր, որոնք ունենան մեծածավալ ֆինանսավորման անհրաժեշտություն, բայց տարբերակ կա, որ փոքր նախագծերը միավորել ու մեկ համախմբի տեսքով ներկայացնել որպես ներդրումային գրավչություն ունեցող ծրագիր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց փոխնախարարը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնակությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ նշեց, որ իրենք խնդիր ունեն գտնել ընկերություններ, որոնք իսկապես խոշոր, ենթադրենք` 5 միլիոն դոլարից ավելի ներդրման, կարիք ունեն: «Հայաստանյան ընկերությունների համար դա մեծ թիվ է, քանի որ մեր կառուցվածքն այնպիսին է, որ ամենախոշոր ընկերությունները օտարերկրյա ընկերությունների ինժեներական կենտրոններն են, որոնց ներդրումները շատ չեն հետաքրքրում, իսկ եթե հետաքրքրում են, ապա զուտ իրենց ընկերության շրջանակներում: Հայկական ընկերություններ քիչ ունենք, որոնք 100-ից ավելի աշխատակից ունենան ու պատրաստ լինեն նմանատիպ լուրջ ներդրումների»,-հայտնեց ԻՏՁՄ տնօրենը: Վարդանյանը միևնույն ժամանակ հավելեց, որ կգտնվեն ընկերություններ, որոնք սեփական պրոդուկտներն աշխարհում սփռելու համար նշյալ ներդրումների կարիքը կունենան:

Նյու Յորքում 2016 թվականի աշնանը նախատեսվող «Հայաստան. ներդրումային համաժողով» մասշտաբային միջոցառումը նպատակ ունի խթանել օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի Հայաստան: Այն ուղղված է լինելու Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի մասին իրազեկվածության բարձրացմանը, առկա ներդրումային հնարավորություններին և առևտրային ռեժիմներին ծանոթացնելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am