Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սպասվող լրահոս. 11.05.2016

Սպասվող լրահոս. 11.05.2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի աջակցությանն ուղղված երթ-պահանջ` Երևանում: Այսօր` մայիսի 11-ին, բողոքի երթի մասնակիցները նամակ կհանձնեն ՄԱԿ-ի երևանյան գրասենյակին` պահանջով, որ ՄԱԿ-ը կատարի իր առաքելությունն ու պահանջի թուրքական իշխանություններից ապահովել Գարո Փայլանի անվտանգությունը:  Հիշեցենք, որ այս տարի ապրիլի 24-ին Գարո Փայլանն իր ելույթում հարգել է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ ելույթից հետո, խորհրդարանական քննարկման ժամանակ, նա ուղղորդված ու նախապես մշակված հարձակման ենթարկվեց:  

Երևանում՝  հունիսի 17-18-ն անցկացվելու է 9-րդ ամենամյա միջազգային «ԴիջիԹեք բիզնես ֆորում»-ը: Այն ունենալու է «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը: Ֆորումին ընդառաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կներկայացնեն ֆորումի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև մասնակցող ընկերությունների մասին տեղեկություններ:

Կանաչ տարածքների աճի ինչպիսի՞ ցուցանիշներ կան Հայաստանում, կանաչ տարածքներն ավելանո՞ւմ են, թե կրճատվում: Այս թեման կլինի Երևանում սպասվող աշխատաժողովի քննարկման առարկա: Ելույթներով հանդես կգան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության ծրագրի ավագ ղեկավար Կրիշտոֆ Միխալակը, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ բնապահպանության նախարարների տեղակալները:

Մի շարք փոփոխություններ `Հարկային նոր օրենսգրքում:  Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան, Հարկ վճարողների ասոցիացիայի նախագահ, հարկային խորհրդի անդամ Փայլակ Թադևոսյանը, Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ, հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը կներկայացնեն, թե ինչ փոփոխություններ են սպասվում հարկատուներին, որոնք են այդ փոփոխությունների նպատակը, ինչ խնդիր են դրանք լուծելու:

Բոլոր նրանք ովքեր հետաքրքրված են կամավորական աշխատանքով, ցանկանում են նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերել իրենց հետաքրքրությունների ոլորտներում, կարող են դիմել «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությանը: Կազմակերպությունը հայտարարում է «Բաց դռների օր»:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am