Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իվետա Մուկուչյանը Ստոկհոլմում հանդիպել է Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Իվետա Մուկուչյանը Ստոկհոլմում հանդիպել է Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների 
հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունը Ստոկհոլմում հանդիպում են ունեցել Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում, Իվետա Մուկուչյանը ներկայացրել է մրցույթի նախապատրաստական ողջ ընթացքը, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաեւ դաշնամուրային նվագակցությամբ եւ կենդանի կատարմամբ հնչեցրել “LoveWave” մրցութային երգը: 

«Եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչ ընթացքում՝ 7-րդ համարի ներքո:  «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ «Միավորվե՛նք»: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա զգացմունքներով հագեցած LoveWave ստեղծագործությամբ: Երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Երգն ամբողջությամբ կառուցված է երգչուհու զգացողությունների եւ կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների հիման վրա: Մրցութային երգի տեսահոլովակը հայ-գերմանական համատեղ արտադրություն է:  Իվետա Մուկուչյանը մրցութային բեմում ելույթ կունենա 5 բեք-վոկալիստների ուղեկցությամբ. նրանք են Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Սոնա Գյուլխասյանը եւ LoveWave երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am