Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը դիմել է Օլանդին ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու համար

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը դիմել է Օլանդին ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 
հիշատակի օր սահմանելու համար

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուշ Դու Ռոնից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Մարի-Արլետ Կարլոտտին  նամակ է ուղղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու համար:

«Հարգելի պարոն նախագահ,

ողջ Ֆրանսիայում քաղաքացիները մասնակցում են 1915-ին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակի արարողություններին: Այդ ամսաթիվը պետք է Ֆրանսիան ամրագրի իր հավաքական հիշողության մեջ: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերաբերում է ոչ միայն հայերին, այլև ֆրանսիացիներին: Ողջ հանրապետությունը պետք է այդ օրը հավաքվի՝ հիշելու մարդկային այդ ողբերգությունը: Ի հիշատակ զոհերի և հանուն պատմությունը ճանաչելու մեր նպատամղվածության՝  մենք պետք է արձագանքենք բոլոր ֆրանսիացիների միասնությանը:

Պարոն նախագահ, որպեսզի ցույց տանք, որ մենք երբեք չենք մոռանա, խնդրում եմ Ձեզ ապրիլի 24-ը հոժարակամորեն հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այդպիսով, հիշողության նկատմամբ մեր պարտքը կլինի ավելի ուժեղ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, նշված է Օլանդին ուղղված պատգամավորի նամակում:          


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am