Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Իսկ Իսրայելը անօդաչուներ կվաճառե՞ր Հիտլերին. Իսրայել Չարնիի անդրադարձը քառօրյա պատերազմին

 Իսկ Իսրայելը անօդաչուներ կվաճառե՞ր Հիտլերին. Իսրայել Չարնիի անդրադարձը քառօրյա 
պատերազմին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ենթադրենք սպանում էին ոչ թե հրեաների, այլ օրինակ «միայն» սլավոններին, գնչուներին կամ Եհովայի վկաներին, և ենթադրենք, որ Իսրայել պետությունն այդ ժամանակ արդեն գոյություն ուներ. կհամաձայնեի՞ք արդյոք այդ ժամանակ զենք վաճառել նացիստներին: Նման հռետորական հարցադրմամբ է սկսել իր «Կվաճառե՞ր արդյոք Իսրայելը Հիտլերին օգտագործած անօդաչու» հոդվածը Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չարնին:  

Չարնին մեջբերում է այն տեղեկությունները, որ Իսրայելը վաճառել է միլիոնավոր դոլարների զենքեր նաև այնպիսի կառավարություններին, որոնք «սպանում են կամ սպառնում ոչնչացնել խաղաղ բնակիչներին»: Նա նաև հիշեցնում է, որ անցած շաբաթ տեղեկություններ հայտնվեցին, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերն «Ադրբեջանի ձեռքերում պատասխանատու են վեց հայերի մահվան համար Լեռնային Ղարաբաղում»: Վերջերս էլ հայտնի դարձավ, որ պատերազմի օրերին ադրբեջանական ռազմական ինքնաթիռ է վայրէքջք կատարել Իսրայելում:

«Ես ամաչում եմ: Հայերը 100 տարի առաջ մեծ ցեղասպանության զոհերն էին, որը որոշ հրեա գիտնականների կողմից անվանվեց «հայկական շոա»: Նրանց մշակութային և ազգային էթնոսի կարևորագույն խնդիրներից է ցեղասպանության հիշողության պահպանությունը, նման չէ՞ արդյոք դա մեզ` հրեաներիս: Մենք` հրեաներս, տարիներ շարունակ վիրավորել ենք հայ ժողովրդին` պաշտոնապես չճանաչելով ցեղասպանությունը: Կհանդուրժեի՞նք արդյոք մի որևէ կառավարություն ԱՄՆ-ում կամ Անգլիայում, որը, ցեղասպանություն իրականացնող երկրի հետ «realpolitik»-ից ելնելով, հրաժարվեր ճանաչել Հոլոքոստը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է պրոֆեսոր Չարնին:

Իսրայելցի գիտնականը ևս մեկ հռետորական հարց է բարձրացնում, թե արդյոք Իսրայելը պատրա՞ստ է բարոյական տեսլական ունենալ ողջ աշխարհի: «Զենքի վաճառքի մեր այլընտրանքային սկզբունքը կարող է լինել հետևյալը. վաճառել այն ժողովուրդներին, ովքեր զանգվածային ոչնչացման վտանգի առաջ են: Իհարկե, մենք սխալներ կգործենք, սակայն առնվազն մեր խիղճը ավելի մաքուր կլինի, որ մենք զենք չենք մատակարարել նացիստներին, իսկ իմ հայ գործընկերներին և ընկերներին ես կցանկանայի ասել, որ որպես հրեա և իսրայելցի ես «սպանված» և բարկացած եմ»,- ամփոփել է պրոֆեսոր Իսրայել Չարնին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am