Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լիբանանի հայ համայնքը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Լիբանանի հայ համայնքը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բազմահազար մարդիկ մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության արարողության: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց իտալա-արաբական  «Ասսադակահ» կենտրոնի արտաքին հարցերով պատասխանատու, լրագրող Թալալ Խրայիսը, ծեր-երիտասարդ, կին ու տղամարդ եկել էին տարբեր բնակավայրերից` աշխարհին հիշեցնելու 101 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության մասին: Հավաքված մարդիկ այնտեղ էին հիշատակելու նաև Լիբանանում ու Սիրիայում տեղի ունեցած ողբերգությունների զոհերին: Ներկա էին հայկական երեք ավանդական կուսակցությունները ներկայացնող անձինք, ովքեր խոսել են Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողական ագրեսիվ քաղաքականության մասին, որը ներկայում էլ դրսևորվում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հանդեպ Ադրբեջանի ագրեսիային սատար կանգնելու միջոցով:

«Այս տարի ի վիճակի չէի Հայոց ցեղասպանության 101-րդ տարիցի միջոցառումներին ներկա լինել Հայաստանում, որովհետև մի քանի կոլեգաների հետ փորձում էինք փոխանցել Սիրիայի ու Լիբանանի հայ համայնքի ձայն ու զգացողությունը»,-գրում է Թալալ Խրայիսը:

Խրայիսը իր մի քանի կոլեգաների հետ այցելել է նաև Սիրիա, ուր պատերազմական պայմաններում շարունակում է բնակվել հայկական համայնքը: Նրա խոսքով` իրենց առաքելությունը սկսել են ապրիլի 22-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից, ուր, չնայած դժվար կացությանը, պատրաստվում էին ապրիլի 24-ի հիշատակման արարողությանը: «Ապրել Սիրիայում և Լիբանանում, դեռ չի նշանակում ապրել հեռու երիտասարդ Հայաստանի Հանրապետությունից, քանի որ երկու երկրներում էլ կա մեծաքանակ հայկական համայնք, ովքեր մազապուրծ են եղել Հայոց ցեղասպանությունից: Սիրիայի և Լիբանանի հայ համայնքի գրեթե բոլոր ներկայացուցիչները, ում տեսանք այս օրերին, շնորհակալ էին Հռոմի պապից, ով ունեցավ քաջություն Հայոց ցեղասպանությունն անվանելու իր անունով»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը` նշելով, որ Լիբանանում հանդիպել են Հայոց ցեղասպանության դաժանությունը վերապրածների սերունդների:

Նա երախտագիտությամբ նշում է, որ անցյալ տարի էլ «Արմենպրես»-ի կոլեգաների շնորհիվ հնարավոր եղավ հանդիպել մի քանի վերապրածների Հայաստանում, այդ թվում`105-ամյա Խոսրով Ֆրանգյանին, ով մեկն է Հայաստանում ապրող 20 վերապրածներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am