Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ռուս քաղաքագետը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ մոտեցումներում քաղաքական շահարկում է տեսնում

Ռուս քաղաքագետը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ մոտեցումներում 
քաղաքական շահարկում է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Օսմանյան կայրսության կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությանը, որին զոհ է դարձել 1,5 մլն հայ, հայկական հարցը դեռ լուծված չէ: Այն մինչև հիմա մնում է Թուրքիայի ցավոտ խնդիրը, որը դժվարացնում է նրա դիրքերը միջազգային հարթակում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը:

«Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է նրան, որ չեզոքացվեն տարածքային և ֆինանսական փոխհատուցման սպառնալիքները, որոնք կարող են ի հայտ գալ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում: Ներկայում Անկարան խնդրի լուծումը համարում է Հայոց ցեղասպանության փաստը կտրականապես մերժելը: Եվ վերջին տարիներին այդ հարցի հետ կապված թուրքական դիրքորոշումն առավել կոշտ է դարձել»,-ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Կռիլովի խոսքով, Թուրքիայի իշխանությունները վստահ են, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը փաստացի նշանակում է համաձայնություն թուրքական պետության փլուզման հարցում: Ըստ նրա` ահա սրանով է բացատրվում Անկարայի դիրքորոշումը, այն է` հրաժարվել ընդունել թուրքական իշխանությունների հրահանգով ոստիկանության, բանակի, զինյալների կողմից հայերի զանգվածային ոչնչացման փաստը:

Անդրադառնալով տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին` ռուս քաղաքագետը նշեց, որ այն որոշ դեպքերում քաղաքական շահարկման առարկա է դարձել:

«Նախորդ հարյուրամյակում բազմաթիվ երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և դատապարտել կատարվածը: Բայց որոշ դեպքերում ճանաչման գործընթացը դարձել է քաղաքական շահարկման առարկա: ԱՄՆ-ում ընդդիմություն ներկայացնող քաղաքական ուժերը արդեն մի քանի տասնամյակ նախագահական ընտրությունների նախաշեմին մշտապես խոստանում են իշխանության գալու դեպքում ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, բայց իշխանության գալուց հետո դա չեն անում»,-ասաց Ալեսանդր Կռիլովը: Նա հիշեցրեց, որ հերթական անգամ այդ մեթոդը կիրառվեց Բարաք Օբամայի նախընտրական արշավի ժամանակ: Նա 2008 թվականին հայտարարեց այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը լայնորեն փաստաթղթավորված փաստ է և խոստացել իր հայ ընտրողներին ընտրություններին հաղթելու դեպքում պաշտոնապես ճանաչել այն:

Քաղաքագետի խոսքով, ԱՄՆ-ում դաշնային և տեղական մակարդակով քաղաքական գործիչներն աջակցում են Հայոց ցեղասպանության ճանաչման գործին, բայց Թուրքիան, որպես տարածաշրջանային դաշնակից, ԱՄՆ-ի համար կարևոր նշանակություն ունի:

«Ակնհայտ է, որ այդ փաստարկներն ազդում են ԱՄՆ-ի վարչակարգի վրա, չնայած նրան, թե որ կուսակցությունն է հաղթում ընտրություններում, կամ ով է ներկայում ղեկավարում Սպիտակ տունը: Թուրքիայի հետ հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության համար ունեն այնքան կարևոր նշանակություն, որ հայկական դիվանագիտության համար բարդացնում են ամբողջ աշխահի, ներառյալ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը հասնելու գործընթացը»,-հավելեց ռուս քաղաքագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am