Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սերգեյ Նարիշկինն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության ոգեկոչման երեկոյի ժամանակ

Սերգեյ Նարիշկինն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության ոգեկոչման երեկոյի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ապրիլի 13-ին տեղի ունեցած «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, որը երեկոյում հրապարակեց Պետական Դումայի «Եդինայա Ռոսսիյա» խմբակցության պատգամավոր Բորիս Ռեզնիկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում մասնավորապես ասված է.

 «Ողջունում եմ «Հիշում եմ և պահանջում» երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին:

Հատկանշական է, որ երեկոն Մոսկվայում համախմբել է Ռուսաստանի հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ազգային համայնքների ներկայացուցիչներին` աջակցելու այն ջանքերին, որոնք ուղղված են ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, ինչպես նաև այդ միջազգային հանցագործության կրկնման կանխարգելմանը:

Քսաներորդ դարի սկզբին հայ ժողովուրդը ապրեց առաջին ցեղասպանության ողբերգությունը, որը խլեց մեկ ու կես միլիոն անմեղ մարդկանց կյանքը և զգալի հարված հասցրեց հայ ժողովրդի հոգևոր և նյութական մշակույթին:

Դեռևս 1915 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական տերությունները Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանում իրականացրած ցեղասպանությունը որակեցին իբրև «հանցագործություն մարդկության դեմ»:

Մեր օրերում Հայերի ցեղասպանությունը դատապարտվել է շատ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից: Այսօր մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման ողբերգությունները այլևս երբեք չկրկնվեն:

«Հիշում եմ և պահանջում» երեկոյի մասնակիցներին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և ամենայն բարիք»:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված երեկոն կազմակերպել էին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային շարժումը: Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես են եկել «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը,  Պետական Դումայի պատգամավորներ  Բորիս Ռեզնիկը («Եդինայա Ռոսսիյա» խմբակցություն),    Ալեքսանդր Տարնովսկին   («Սպրավեդլիվոյա Ռոսսիյա» խմբակցություն), Դաշնային Խորհրդի անդամ Ռաայիլ Զինուրովը և ուրիշներ:

ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինի ղեկավարությամբ «Երաժիշտները հնաուն խաղաղության» ծրագիրը ներկայացրեց գեղարվեստական հայտագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am