Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Շվեդահայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել ընդդեմ երկրում հայատյացության դրսևորումների և ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի

Շվեդահայ համայնքը բողոքի ցույց  է անցկացրել ընդդեմ երկրում հայատյացության 
դրսևորումների և ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի հայ համայնքն ապրիլի 12-ին անցկացրել է բողոքի քայլարշավ Ստոկհոլմի կենտրոնական փողոցներով՝ իր զորակցությունը հայտնելով Արցախի ժողովրդին և հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին։ Երթը հանգրվանել է Շվեդիայի խորհրդարանի դիմաց, որտեղ մասնակցիները բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ։ Հանրահավաքի մասնակցիների համար ընթերցվել է  Շվեդիայի կառավարությանը փոխանցված նամակի տեքստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցույցի մասնակիցները նաև բողոք են ներկայացրեցին ապրիլի 9-ին թուրք-ադրբեջանական համայնքի ցույցի ժամանակ արտահայտված հայատյացության դրսևաորումների դեմ՝ պահանջելով  խորհրդարանից և կառավարությունից դատապարտել նման հանցավոր հայտարարությունները։ Ցույցին մասնակցել են Շվեդիայի հայ համայնքի բոլոր կազմակերպությունների հարյուրավոր անդամներ։

Երթը և ցույցը լայն արձագանք են ստացել շվեդական մամուլում։ Այն ուղիղ եթեր է հեռարձակվել Շվեդիայի առաջատար TV4 հեռուստաընկերությունն օրվա ընթացքում ներկայացրել է նաև մասնագիտական քննարկումներ թուրք-ադրբեջանական համայնքի կողմից այլատյացության դրսևորումների, բռնության քարոզի եւ ատելության սերմանման վերաբերյալ՝ փոխկապակցելով դրանք Հայոց ցեղասպանության հիմնախնդրին և ԼՂ հակամարտությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am