Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում բացառվում են միակողմանի զիջումները

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում բացառվում են միակողմանի զիջումները

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր սկզբունքներ սեղանին դրված չեն: Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մեր կարծիքն այս հարցում հստակ է: Արցախի ժողովուրդը ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, և առանց Արցախի որևէ որոշում չի կարող կայացվել: Երեկ էլ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հստակ նշել է, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների արդյունքում, բայց այդ զիջումները չեն կարող միակողմանի լինել: Աշխարհը պետք է իմանա, թե որն է Ադրբեջանի փոխզիջումը: Ես այստեղ էլ հիմա հայտարարում եմ, որ միակողմանի զիջումներն ընդունելի չեն և բացառվում են: Ի՞նչ զիջումներ, չկա նման բան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ այս պահին սեղանին դրված է այն փաստաթուղթը, որը ներկայացրել են համանախագահները և որը պետք է իրականացվի փոխզիջումների արդյունքում՝ հավաստիացնելով, որ որևէ նոր բան չկա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am