Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իրանը մայր գազատար կկառուցի Եվրոպա գազի արտահանման համար

Իրանը մայր գազատար կկառուցի Եվրոպա գազի արտահանման համար

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի երկու ընկերություններ ստորագրել են Հարավային Փարս հանքավայրից Իրաքի եւ Թուրքիայի տարածքով մայր գազատարի կառուցման համաձայնագիր՝ Եվրոպա գազի հետագա արտահանման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին այս մասին հայտնել Է Press-TV հեռուստաալիքը:  

«Իրանի երկու ընկերություններ ստորագրել են 1,3 հազար կիլոմետր երկարությամբ եւ 2,3 միլիարդ դոլար արժողությամբ խողովակաշարի կառուցման համաձայնագիր, որը կապահովի Իրանից Եվրոպա գազի արտահանումը,- ասված Է հաղորդագրության մեջ:- Իրանի IGAT-6 մայր գազատարը կկառուցվի Հարավային Փարս գազի խոշորագույն հանքավայրից եւ կձգվի հարեւան Իրաքի տարածքով»:    

Պարտավորագիրն ստորագրել են Իրանի գազի ճյուղի շինարարության եւ զարգացման ընկերությունը (IGEDC) եւ «Փասարգադ» զարգացման Էներգետիկական ընկերությունը: Կառուցման, շահագործման եւ գազի փոխադրման պայմանագիրը 25 տոկոսով կֆինանսավորվի նախագծի պատվիրատուի (IGEDC)   կողմից, ներդրումների մնացած մասը կապահովվի Իրաք, Իրաքյան Քրդստան եւ Թուրքիա գազի արտահանման հաշվին, մանրամասներ Է բերում հեռուստաալիքը

Մինչեւ Իրաքի հետ սահմանը խողովակաշարի երկարությունը կկազմի 590 կիլոմետր: Դրա շինարարությունն, ինչպես նաեւ դրա ուղեգծով հինգ ճնշակային կայանների կառուցումը կկատարվի երկու տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am