1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բաշ Քարվենդի մոտ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին

Բաշ Քարվենդի մոտ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակման ընթացքում հայկական կողմին փոխանցվել է 18 զոհված զինծառայողի մարմին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արդեն հայտարարել է, որ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում: Մեզ փոխանցվել է 18 զինծառայողի մարմին, մեկ հոգու ճակատագիր շարունակում է անհայտ մնալ»,- ասաց Բաբայանը:

ԼՂՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]