Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Իրանահայ համայնքը իր զորակցությունն է հայտնել Հայաստանի և Արցախի ժողովրդին

Իրանահայ համայնքը իր զորակցությունն է հայտնել Հայաստանի և Արցախի 
ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի առաջնորդանիստ Ս.Սարգիս, Ս.Թարգմանչաց, Ս.Գրիգոր Լուսավորիչ, Ս.Վարդանանց եւ Ս.Աստվածածին եկեղեցիներում ապրիլի 8-ին առավոտյան պատարագից հետո տեղի է ունեցել հոգեհանգստի հատուկ արարողություն` ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ընկած զինվորների և խաղաղ բնակիչների հոգիների խաղաղության համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության անձնակազմը ներկա են գտնվել Ս.Թարգմանչաց և Ս.Սարգիս եկեղեցիներում կայացած արարողություններին:

Ս.Թարգմանչաց եկեղեցում ՀՀ դեսպանը հանդիպել է իրանահայ համայնքի ներկայացուցիչներին, խոսվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին տիրող վիճակի և Արցախին Իրանի հայ համայնքի աջակցության հարցերի մասին:

Իրանահայ համայնքը իր զորակցությունն է հայտնել Հայաստանի և Արցախի ժողովրդին այս դժվար պահին: Եկեղեցիներում արարողություններին զուգահեռ տեղի են ունեցել ստորագրահավաք և ինքնաբուխ նվիրատվություն ժողովրդի կողմից, որը դեռ շարունակվում է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ