Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լարիսա Ալավերդյանի տվյալներով` հայկական կողմն իր մոտ Ադրբեջանից գերի չունի

Լարիսա Ալավերդյանի տվյալներով` հայկական կողմն իր մոտ Ադրբեջանից գերի չունի

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմն իր մոտ Ադրեջանից գերի չունի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: «Մեզ մոտ կան ադրբեջանցի զինվորների դիակներ: Ի դեպ, ընդգծեմ, որ հայկական կողմը բոլոր մարդասիրական նորմերը պահպանում է: Հայաստանը դիակները հավաքել է, պահում է պատշաճ պայմաններում, որևէ մի գործողություն նրանց նկատմամբ չի իրականացրել, ինչը չենք կարող ասել ադրբեջանական կողմի մասին»,-ասաց Լարիսա Ալավերդյանը` նկատելով, որ դիակների հետ վատ վարվելն Արբեջանի այցեքարտն է:

Անդրադառնալով անհայտ կորածներին` Լարիսա Ալավերդյանը նշեց, որ պատկան մարմիններն ամենաբարձր մակարդակով իրականացնում են անհրաժեշտ աշխատանքը` համագործակցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: Ես վստահեցնում եմ գործը գնում է պրոֆեսիոնալ մակարդակով»,-ասաց Լարիսա Ալավերդյանն` ընդգծելով, որ անհայտ կորածի կարգավիճակը ենթադրում է, որ մենք չգիտենք նրանց ճակատագրի մասին` ողջ են, վիրավոր են կամ միուցե թաքնված են անտառում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների:

Հայկական կողմը 44 կորուստ ունի, 21 զինծառայող անհայտ կորած է, 122 մարդ` վիրավոր:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով`զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 8անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա:

Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am