Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանցիների կողմից շարքային Սլոյանի գլխատումը ԻՊ-ին բնորոշ գործելաոճ է. Ազիզ Թամոյան

Ադրբեջանցիների կողմից շարքային Սլոյանի գլխատումը ԻՊ-ին բնորոշ գործելաոճ է. 
Ազիզ Թամոյան

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն ադրբեջանցիների կողմից ազգությամբ եզդի շարքային Քյարամ Սլոյանի գլխատումը որակում է անմարդկային, ինչը բնորոշ  է «Իսլամական պետության» ահաբեկիչներին: «Նման գործելաոճը բնորոշ է ծայրահեղական իսլամիստներին, նրանց անմարդկային բնավորությանը, նրանք գիշատիչ կենդանիներ են: Ադրբեջանցիներն էլ նույն բարբարոս թուրքերն են և ոչնչով չեն տարբերվում նրանցից: Այդպիսիք աշխարհի «երեսին» չպետք է մնան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Թամոյանը:

Հայաստանի եզդիների միության նախագահն ընդգծեց, որ հպարտանում է Քյարամ Սլոյանով և ավելացրեց, որ Հայաստանի եզդի համայնքը պատրաստ է կանգնել հայ եղբայների կողքին և պաշտպանել հայոց հողը: «Լեռնային Ղարաբաղը պատմական հայկական հող է և Ադրբեջանի այսօրվա գործողություններն անհիմն են: Ինչպես ԱՊՀ այլ երկրներ, ԼՂ-ն նույնպես ինքնորոշվել է և հաջողությամբ գնում է զարգացման ճաապարհով»,- ասաց Թամոյանը՝ տեղեկացնելով, որ ներկայում հայկական բանակում ծառայում են 100-ից ավելի եզդիներ, իսկ տասնյակ կամավորներ հերթագրվել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը մասնակցելու նպտակով:    

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչմիայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակչի: Հայկական կողմը 29 կորուստ ունի, 28 զինծառայող անհայտ կորած է, 101 մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ, ոչնչացվել է 24 տանկ , 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում երկկողմ համաձայնության դադարեցվել է կրակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am