Կարծիքներ

Ադրբեջանը կշարունակի իր ագրեսիվ պահվածը. Ռուբեն Սաֆրաստյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը կշարունակի իր ագրեսիվ պահվածը. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հարցի վերաբերյալ անցկացվող հանդիպումներից առանձնապես դրական սպասումներ պետք չէ ունենալ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է հրաժարվել վերջին շրջանում ցուցաբերած ագրեսիվ պահվածքից, դրա նախադրյալները չկան: Նրա այդ ագրեսիվ պահվածը ռազմավարական նշանակություն ունի: Ալիևը նպատակ է դրել փոխել ստատուս քվոյի իրադրությունը, որը գոյություն ունի ԼՂ կարգավորման հարցում»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Դրանից բացի, կա ևս մեկ գործոն: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը նաև որոշակի ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի պահվածքի վրա:

«Ադրբեջանը կձգտի, հաշվի առնելով ավագ գործընկերոջ, մեծ եղբոր խորհուրդները, հորդորները, էլ ավելի սրել իրադրությունը Հարվային Կովկասում, այդպիսով իսկ նպաստելով թուրքական ծրագրերի իրականացմանը: Այսինքն` Թուրքիան, ռուս-թուրքական հարաբերությունների սրացման պարագայում, կշարունակի որպես գործիք օգտագործել Ադրբեջանը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանն` ընդգծելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ներկայում դրական փոփոխություններ սպասելն իմաստ չունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում