Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրը CNN-ի եթերում խոսել է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից

Շառլ Ազնավուրը CNN-ի եթերում խոսել է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման 
անհրաժեշտությունից

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաալիքին հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Լրագրողը հիշեցրել է, որ աշխարհահռչակ երաժիշտը 2015 թվականի ապրիլի 24-ին այցելել էր Հայաստան՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչի շրջանակում ասել էր, որ իր համար կարևոր չէ, թե արդյոք մարդիկ կիրառում են «ցեղասպանություն» եզրույթը, թե ոչ, կարևորը ճանաչելն է այն, ինչ եղել է: «Դուք միանգամայն իրավացի եք: Ինչո՞ւ թուրքերը չպետք է ճանաչեն կատարվածը: Ոչ ոք թուրքերին չի հարցնում, թե ինչու են սպանել հայերին: Կրոնի՞ համար... չեմ կարծում: Ես կարդացել եմ Ղուրանը՝ հասկանալու` արդյոք կա դրանում որևէ բան, սակայն չկար, հետևաբար կրոնը պատճառ լինել չէր կարող»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ազնավուրը:

Այն հարցին, թե ինչ է իր համար հայ լինելը, շանսոնյեն նշել է, որ իր համար պակաս կարևոր չէ ֆրանսիացի լինելը, սակայն ինքը ծագումով հայ է և երբեք դա չի ժխտում: «Ես հայ եմ և չեմ պատրաստվում դա մերժել: Դա սարսափելի է: Ես չեմ սիրում այն մարդկանց, ովքեր թաքցնում են որոշ բաներ՝ վախենալով ինչ-որ տեղ չընդունվելուց: Դու չե՞ս սիրում հայերին, ուրեմն ես գնում եմ, հաջողություն»,- նշել է Ազնավուրը:

Charles Aznavour sits down with Becky Anderson

He inspired the likes of Elvis Costello and Frank Sinatra. Singing legend Charles Aznavour spoke to Becky about his passions, which go far beyond the musical.

Опубликовано CNN Connect the World 14 февраля 2016 г.

CNN-ի լրագրողը փորձել է հասկանալ, թե ո՞րն է երգչի հաջողության գաղտնիքը՝ հաշվի առնելով, որ նրա ստեղծագործական գործունեության ամենավաղ շրջանում քննադատներն ասում էին, թե նա «չափազանց տգեղ է և կարճահասակ ու ունի ահավոր ձայն»: «Ի դժբախտություն այդ քննադատների, ովքեր դա ասել են, ես հաջողություն ունեցա: Ես ամեն գիշեր մեկ ժամ գիրք եմ կարդում և ևս մեկ ժամ տարբեր լեզուներով նոր բան եմ սովորում նախքան քնելը»,- հայտնել է Ազնավուրը՝ հավելելով, որ այժմ փորձում է սովորել ռուսերեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am