Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անտեղին է տեսակետը, որ ՀՀԿ-ն փորձում է պատասխանատվությունը բարդել այլ ուժի ուսերին. Մովսես Դեմիրճյան

Անտեղին է տեսակետը, որ ՀՀԿ-ն փորձում է պատասխանատվությունը բարդել այլ ուժի ուսերին. 
Մովսես Դեմիրճյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական հարցերով փորձագետ Մովսես Դեմիրճյանն անտեղին է համարում տեսակետը, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը փորձում է երկրի կառավարման պատասխանատվությունը բարդել այլ ուժի ուսերին: Նրա խոսքով` դատելով պաշտոններից ու ոլորտներից, որոնք, ըստ խոսակցությունների, պետք է ստանձնեն դաշնակցականները, երկրի ղեկավարման տեսանկյունից առաջնային չեն, հետևաբար մեծ պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող: «Մենք ունենք պաշտպանության, անվտանգության խնդիրներ, սոցիալական հարցեր, կրթության ոլորտը որպես այդպիսին առաջնահերթությունների մեջ չէ: Իրականում, դրանք այն ոլորտները չեն, որոնց համար պատասխանատվությունը երկրի կամ պետության գոյության հետ է կապված: Այդ նույն տրամաբանությամբ էլ այդ պաշտոնները վերցնողները չեն կարող ասել, որ իրենք մեծ պատասխանատվություն են ստանձնում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ` կոալիցիոն կառավարություն կազմելու ՀՅԴ-ի նախորդ փորձն այնքան էլ մեծ արդյունքներ չի տվել: Օրենսդիր ու գործադիր մարմիններում հանդես են եկել որոշակի նախաձեռնություններով, սակայն դրանք փոփոխություններ չեն բերել: «Նախորդ փորձի ժամանակ, երբ ՀՅԴ-ն ուներ պորտֆելներ, այդ ոլորտներում առանձնապես լուրջ զարգացումներ ու փոփոխություններ չնկատվեցին: Չգիտեմ այս անգամ ինչպես կլինի, բայց փորձը հուսադրող չէ»,-նկատեց Մովսես Դեմիրճյանը: Նա օրինակ բերեց փաստը, որ նախկինում էլ ՀՅԴ-ն ստացել է կրթության ոլորտի ղեկավարումը, սակայն այդպես էլ չեն իրացրել նրանց նախընտրական ծրագրում առկա ազգային կրթական համակարգի դատողությունները: Մովսես Դեմիրճյանի համար տարակուսելի է հանգամանքը, որ դեռ մեկ-երկու տարի առաջ Դաշնակցությունը իրեն համարում էր ընդդիմություն, իսկ այսօր կոալիցիա կազմելը բացատրում է նրանով, որ փորձում է ինչ-որ բան շտկելու պատասխանատվություն ստանձնել:

«Կառավարման առումով ես մտահոգություն ունեմ, որ ոչինչ չի կարող փոխվել` անկախ նրանից կստանձնեն նախարարի, թե մարզպետի պաշտոնը: Թե նախարարը, թե մարզպետը իրականացնում են մեկ պետական քաղաքականություն` անկախ նրանից, թե որ կուսակցությանն են պատկանում, գաղափարները համընկնում են, թե ոչ»,-նշեց Մովսես Դեմիրճյանը: Այլ քաղաքական ուժերի դեպքում նման համագործակցությունների հաստատումը մասնագետը չբացառեց: «Կուսակցությունները միշտ հանրային խմբի կամ խավի ներկայացուցիչներն են քաղաքական մակարդակում, տվյալ դեպքում հայտնի չէ Դաշնակցությունը կոալիցիա մտնելով ում շահերն է ներկայացնում: Նրանք պետք է հայտարարեն, որ գնում են այս կամ այն խնդիրների լուծմանը, բայց հարցը նրանում է, որ կուսակցություններն այնպիսի գլոբալ խնդիրներ են ձևակերպում, որ անհրաժեշտ է ամբողջ իշխանությունն ունենալ դրանք իրագործելու համար»,-ավելացրեց Մովսես Դեմիրճյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am