Տնտեսություն

Գագիկ Բեգլարյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրները

1 րոպեի ընթերցում

Գագիկ Բեգլարյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:Գագիկ Բեգլարյանը, ողջունելով նորանշանակ դեսպանին, շնորհավորել է նրան մերերկրում դիվանագիտական առաքելություն սկսելու առթիվ, մաղթել արդյունավետ ևարգասաբեր աշխատանք՝ հայ-բելառուսական հարաբերություններն էլ ավելիամրապնդելու գործում:

Իգոր Նազարուկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ինքը ևս շահագրգիռ է, որպեսզի երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունն էլ ավելի ամրապնդվի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, պաշտոնյաները կարծիքներ են փոխանակել Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելուց հետո կազմակերպության անդամ երկրների համար ընձեռված հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:

Կողմերը մանրամասն անդրադարձել են Հայաստանից Բելառուս և հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրներին, դրանց կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում