1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը կողմ է քվեարկել ԵԽԽՎ-ում տապալված հակահայկական զեկույցին

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը կողմ է քվեարկել ԵԽԽՎ-ում տապալված 
հակահայկական զեկույցին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մարգար Եսայանը, ով հայտնի է թուրքական իշխանական շրջանակներին հարող տրամադրվածությամբ, կողմ է քվեարկել ԵԽԽՎ-ում բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական ձախողված զեկույցին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԵԽԽՎ պաշտոնական կայքից, Մարգար Եսայանը ԵԽԽՎ-ում ներկայացված Թուրքիայի մյուս խորհրդարանականների նման կողմ է քվեարկել ադրբեջանամետ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Զեկույցին կողմ քեվարկեց 66, դեմ 70 պատգամավոր: 

Ի դեպ, Եսայանը կողմ է քվեարկել նաև Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցին, որն ընդունվել է որոշակի լրամշակումներով:

ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի հունվարի 26-ի նիստում հնչել են հակահայկական զեկույցները քննադատող ելույթներ: Զեկույցների ընդունմանը դեմ են արտահայտվել Եվրոպական ժողովրդական, Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալիստական կուսակցությունների ներակայացուցիչները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]